Рубрика: Հայրենագիտություն

Երևանի կամուրջներ

Հաղթանակի կամուրջ

Կիևյան կամուրջ
Հրազդանի Մեծ կամուրջ

Կարմիր կամուրջ

Դավթաշենի կամուրջ

Рубрика: Հայրենագիտություն

Շիրակ

Արփի լիճը ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա: Ավազանը 220 կմ² է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյանը։ 1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի։ Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ² էր, խորությունը՝ 1,6 մետր, ջրի ծավալը՝ 5 միլիոն մ³:

Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Կառուցվել է VII–XIII դդ.: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Թռչկան ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակի՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխան գետի վրա:
Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով:

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն, Հաշվետվություն

Ինքնաստուգում հայրենագիտություն

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Վրաստան Թուրքիա Ադրբեջան Իրան

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Շիրակ-Գյումրի

Լոռի-Վանաձոր

Տավուշ-Իջևան

Արագածոտն-Աշտարակ

Կոտայք-Հրազդան

Գեղարքունիք-Գավառ

Վայոց ձոր — Եղեգնաձոր

Սյունիք-Կապան

Արմավիր-Արմավիր

Արարատ-Արտաշատ

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Արաքս

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Արագած

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայքի մարղզ

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիք

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիրի մարզ

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Սյունիք

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Կոտայք

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արագածոտն

Կոտայք

Արարատ

Արմավիր

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքս Իրան

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

Սյունիք

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Շիրակի մարզ, Տավուշի մարզ, Լոռի մարզ

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

Արաքս,դեբեդ,ախուրյան

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

Արգիշտի թագավորը

782 թ

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

300 թ

Գրիգոր Լուսավորիչ

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Այն որն այնենց է արել որ Հայաստանը դառնա Քրիստունյա

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։

Մատենադարան, Երևանի պատմության թանգարան

20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։

Այո

21. Շնորհակալություն։

Խնդրեմ

Рубрика: Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հաշվետվություն հայրենագիտություն

Պատրաստվում ենք ինքնաստուգման։ Կրկնեք բոլոր թեմաները։

Այս շաբաթ անում եք հաշվետվություն առաջին ուսումնական շրջանի: Փոքր պատումով ներկայացնում եք ձեր իրականացրած՝

Рубрика: Հայրենագիտություն

Ամանորը Հայաստանում

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏՈՆԵՐԻՑ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՑ ՄԱՐԴԻԿ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ։ ՏՆԵՐՈՒՄ ԵՒ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԾԱՌ ԵՒ ՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՈՒՄ Է ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԵՐԵՍՈՒՆՄԵԿԻ ԳԻՇԵՐԸ ՏՆԵՐՈՒՄ ԲԱՑՈՒՄ ԵՆ ԱՌԱՏ ԵՒ ԶԱՐԴԱՐՎԱԾ ՍԵՂԱՆՆԵՐ։ ՄԱՐԴԻԿ ԱՑԵԼՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՈՒ ՇՆՈՐՀԱՎԱՈՐՈՒՄ, ՆՎԻՐՈՒՄ ՆՎԵՐՆԵՐ։ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ՇՐՋՈՒՄ ԵՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՒ ՁՅՈւն անուշիկը։

Рубрика: Հայրենագիտություն

Երեվանի բերդ

Երեվանի բերդ

Երևանի բերդ, պաշտպանական շինություն Երևանում` Հրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը։ Քանդվել է 1930-ական թթ.՝ Երևանի վերակառուցման տարիներին։

Рубрика: Հայրենագիտություն
  1. Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
    Հայկ բելի դեմ։
  2. Ի՞նչ է առասպելը։ Ի՞նչ առասպելներ ես հիշում։
  3. Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
    արաամազը
  4. Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
    Լոռի-Վանաձոր
    Կոտայք-Հրազդան
    Արմավիր-Արմավիր
    Գեղարքունիք-Գավառ
    Տավուշ-Իջևան
    Շիրակ-Գյումրի
  5. Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
  6. Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։ Ո՞րն է ամենաերկար գետը։ Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։
  7. Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։ Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։
  8. Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։
  9. Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ Ո՞ր արքայի օրոք։
  10. Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
  11. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։
  12. Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։
  13. Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
Рубрика: Հայրենագիտություն

Առասպել լուսնի և արևի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Рубрика: Հայրենագիտություն

Հին հայկական արհեստներ

Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը:

Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: 

Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): 

Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի 

Բուրվառ (արծաթ, XVIII դար, Մայր աթոռ Սբ Էջմիածին)

արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: 

Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: 

Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին:

Share this:

Рубрика: Հայրենագիտություն

Գետիկ

Գետիկ գետ Հայաստանի և Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 581 կմ։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայիՔաշաթաղ գագաթի հյուսիսարևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։